Կորոնավիրուսի համավարակը շարունակում է ազդել ֆոնդային բորսաների վրա: Որոշ ընկերություններ ստիպված են թանկացնել արժեթղթերը, իսկ «Քովիդ-19»-ի պատվաստանյութ արտադրող ընկերությունները ժամանակ առ ժամանակ հայտնվում են հարվածի տակ:
Միացյալ Նահանգների նախագահը համաձայն է, որ երկիրը հրաժարվի «պատենտային պաշտպանությունից»: Դա յուրաքանչյուր ընկերության թույլ կտա կազմակերպել պատվաստանյութերի անալոգների արտադրություն: Այդ ֆոնին դեղագործական ընկերությունների ակցիաները փլուզվել են: «Մոդեռնան» և «BioNTech»-ը կորցրել են ավելի քան 9 տոկոս:
Բոլոր թերահավատներին շարունակում է զարմացնել կրիպտո-արժույթի շուկան: Շաբաթն առավել արդյունավետ էր էֆերիումի համար: Ի դեպ՝ այս կրիպտո-արժույթը հիմնել է Կանադայում բնակվող ռուս Վիտալիկ Բուտերինը: Մեկ Էֆերիումի արժեքը 2900 դոլարից հասել է 3500-ի: Ամրապնդել է դիրքերը նաև բիթքոյինը՝ հատելով 59 հազար դոլարի սահմանը:
Ամերիկյան տեխնո-գիգանտների արժեթղթերն այս շաբաթ հայտնվեցին հարվածի տակ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության լուրի ֆոնին Apple-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 4 տոկոսով: Նահանջ են գրանցել նաև Ֆեյսբուքն և Մայքրըսոֆթը:
Եվ Հայաստան. այս շաբաթ պարզ դարձավ, որ մեր երկիրն ընդունել է էներգետիկ ոլորտի զարգացման ծրագիր՝ մինչև 2040 թվականը: Հայաստանում կկառուցվեն նոր արևային և հողմային կայաններ: Նախատեսվում է արտադրվող էլեկտրաէներգիայի 15 տոկոսն ստանալ արևային կայաններից: Այժմ այդ ցուցանիշը չի գերազանցում 1 տոկոսը: