Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելել են մարզի տարբեր բնակավայրերում բնակվող վետերաններին:
Շնորհավորել, ջերմ բարեմաղթանքներ հղել, առողջություն և երկար տարիների կյանք են մաղթել նրանց՝ իրենց և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից հանձնելով նաև դրամական աջակցություն:
Գոռ Ասրյանը հյուրընկալվել է Միշա Սահակյանի, Կոլյա Հախվերդյանի, Վախթանգ Օհանյանի, Սուրեն Պապիկյանի հյուրընկալ օջախներում:
Քաջայր Նիկողոսյանն այցելել է Վազգեն Ավետիքյանին, Ավագ Կարապետյանին, Պրոկոֆի Հակոբյանին, Սուրեն Ղումաշյանին, Ցոլակ Չինարյանին, Հովհաննես Ուլիխանյանին, լսել նրանց հերոսական պատմությունները և օրհնանքի խոսքերը՝ ուղղված հայրենիքի սահմանների անառիկությանն ու խաղաղությանը: