Պարետ Մարոնյանի հեղինակած «Անարյուն՝ ճանապարհ դեպի ժողովրդավարություն» վավերագրական ֆիլմն արժանացել է հեղինակավոր Բևեռլի Հիլզ 21-րդ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակների՝ «Ոսկե արմավենու ճյուղ» և «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» մրցանակներին: Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումն անցկացվել է առցանց՝ փոխանցում է Massispost պարբերականը:
Վավերագրական ֆիլմը պատմում է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին:
Պարբերականը նշում է, որ ֆիլմի հեղինակները չափազանց ուրախ են, որ կինոարտադրության ոլորտի պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրիի անդամները 150 ֆիլմից ընտրել են «Անարյուն» ժապավենն ու արժանացրել բարձրագույն մրցանակների: