Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչներ հաջող ելույթներ ունեցան Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարում, որն այս օրերին ընթանում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը կիսաեզրափակիչում կարողացավ հաղթահարել կորեացի ըմբիշ Հանյա Չունգի արգելքը՝ հաղթելով 5-2 հաշվով, իսկ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում պարտության մատնելով Ղրղստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմայիլով՝ արդեն կիսաեզրափակչում հաջողության հասավ ֆրանսիացի Մամադասսա Սիլլայի դեմ գոտեմարտում:
Մեր երկու ըմբիշները եզրափակչում են, որը նաև նրանց համար ապահովում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: