Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լուգանսկի մարզ է այցելել Մեծ յոթնյակի և Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Ուկրաինայի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Լուգանսկի մարզ: Վոլոդիմիր Զելենսկու հետ ժամանել են նաև Մեծ յոթնյակի և ԵՄ անդամ երկրների դեսպանները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահը մտադիր է մասնակցել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: