Եվրոպացի դաշնակիցները Միացյալ Նահանգներին խնդրել են հետաձգել Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերումը, որպեսզի ժամանակ ունենան դուրս գալ երկրից: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:
Նշվում է, որ Վաշինգտոնը խոստացել է զորակազմի դուրսբերման ժամանակ աջակցություն ցուցաբերել կոալիցիայի իր գործընկերներին, սակայն որոշ պետություններ հայտարարել են, որ նշված ժամկետում չեն հասցնի դուրս գալ երկրից: