Եվրամիությունն այսօր համաձայնության է եկել Pfizer-BioNTech պատվաստանյութի 1.8 մլրդ չափաբաժնի ձեռքբերման վերաբերյալ՝ փոխանցում է Euronews-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ շատ ուրախ է հայտարարել Pfizer-BioNTech-ի հետ պատվաստանյութի 1.8 մլրդ չափաբաժնի՝ 2021-23 թվականներին ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին: