Ավարտվել է Արցախյան պատերազմում զոհված ուսանող-մարզիկների հիշատակին նվիրված՝ պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն հուշամրցաշարը, որին մասնակցել է Երևանի և մարզերի 14 ակումբի 76 մարզիկ։
Մրցաշարի նպատակը հերոսների հիշատակն անմար պահելն է, նրանց ընկերներին, հարազատներին և մարզասերներին մեկ վայրում մեկ նպատակի շուրջ համախմբելը։
Մրցավարությունն իրականացրել են Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի առկա և հեռակա ուսուցման 25 ուսանողները։
Եզրափակչին ներկա էին հերոս տղաների ծնողները, հարազատները, ՀԲՖ-ի նորընտիր նախագահ Հ․Հովսեփյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Ս․Գասպարյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Ռ․Մեհրաբյանը, երիտասարդների ավագ մարզիչ Կ․Աղամալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Ս․Աբրահամյանը։
15 քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները, մրցավար-ուսանողները ռեկտորի կողմից պարգևատրվել են պավոգրերով և մեդալներով։ Ֆեդերացիայի նախագահը հաղթողներին պարգևատրել են բռնցքամարտի ձեռնոցներով, իսկ Ս․Աբրահամյանը Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնին պարգևատրել է գավաթով՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։