Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մեծաքանակ թիմով` 13 մարզիկով, մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ մի քանի երկրների թիմերի հետ կանցկացնի միջազգային ընկերական հանդիպումներ։
«Քանի որ պատանի բռնցքամարտիկները մրցակցային փորձի պակաս ունեն, ֆեդերացիան որոշում է կայացրել նրանց հնարավորություն տալ մասնակցել այս ստուգատեսին»,- ասված է ֆեդերացիայի տարածած հայտարարությունում։