Այգեվանում փողոցները համարներով են տարբերակում՝ առաջինից քսան, իսկ ահա երրորդը վերջերս անվակոչեցին Արցախյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի անունով։ Գյուղից Վահանն է զոհվել, չորս զինվոր էլ վիրավորվել է:
Հրաչյա Հովհաննիսյան, Այգեվան համայնքի ղեկավար - Իմ առաջարկությամբ ավագանու նիստ է եղել, ավագանին համաձայնել է, որ փողոցը կոչենք Վահան Աղախանյանի անունով։
Դպրոցի հարևանությամբ պուրակը ևս անվանակոչել են Վահանի անունով։ Ծառայակից ընկերները նրանց տանը հաճախ են լինում: Ծնողներին ծառայության ընթացքում ուրախացնում էր լավագույն մարտիկի շնորհակալագրերով, որոնք անմիջապես տուն էր ուղարկում: Պատերազմի օրերին գրեթե ամեն օր զանգում էր ծնողներին, սակայն պատերազմի մասին՝ ոչ մի խոսք։
Վահան Աղախանյանի շիրիմ այցի, այնուհետև տանը հյուրընկալվել էին Աննա Հակոբյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Արմեն Աղախանյան, Վահանի հայրը, Հռիփսիմե Քարամյան, Վահանի մայրը - Երեկոյան խոսեց։ Ասում էր՝ պատերազմ չկա, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Փաստորեն, երեխեքը դուխով, խիզախաբար կռվում էին, բայց մեզ չէին ասում։ Հիմա մտածում եմ այն պահի մասին, որ իմ տղան չի վախեցել, չի արտահայտվել, որ ինքը պատերազմի մեջ է, հենց դրանով եմ մխիթարվում։ Մեր բոլոր տղերքը քաջ տղերք էին, հերոս էին, իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի։ Փառք իրենց: Մենք խիզախ սերունդ ենք ունեցել, հրաշք երեխաներ:
Արցախի նախագահը Վահանին ևս հետմահու պարգևատրել է մարտական ծառայության մեդալով։
Այգեվանում պատերազմի վերքերը սպիացնում են նաև լույս աշխարհ եկող երեխաները: Քեսաբլյանները տասներորդ զավակն են ունենալու: Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը բազմազավակ ընտանիքում են: Մեծ որդին՝ Հովհաննեսը, արդեն զինակոչիկ է։ Հայրը հաճախ է փորձում ըստ հերթականության հիշել երեխաների անուններն ու ծնված տարեթվերը:
Այգեվանում թեև բազմանդամ ընտանիքները շատ են, բայց Վլադիմիրն իր պատգամն ունի.
Վլադիմիր Քեսաբլյան, բազամազավակ հայր - Շատ կուզեի, որ հայ ազգն օրինակ դառնա։ Չվախենան երեխա ունենալուց։
Այս տարվանից Քեսաբլյաններն կսկսեն իրենց նոր բիզնեսը: Տարվա բերքը լավն է՝ ասում է Վլադիմիրը, շատ միրգ կգնեն, որպեսզի չրի բիզնեսով զբաղվեն։