Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր միկրոբլոգում Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելիս օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք հերքում ենք և չենք ճանաչում ցեղասպանության վերաբերյալ Լատվիայի խորհրդարանի որոշումը»:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառումը ջնջել է հրապարակումից րոպեներ անց, ինչն արդեն նկատել էին որոշ լրատվամիջոցներ:
Սա, հավանաբար, առաջին դեպքերից մեկն է, որ Անկարան օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչից Թուրքիայի իշխանությունը խուսափում է:
Հիշեցնենք, որ Լատվիայի խորհրդարանը 58 կողմ, 11 դեմ և 7 ձեռնպահով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: