Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութի կիրառումը: Չինական պետական դեղագործական ընկերությունը առաջին ոչարևմտյան ընկերությունն է, որի դեղամիջոցը ԱՀԿ-ը հաստատել է:
Առաջին անգամ է նաև, որ չինական պատվաստանյութը հաստատվել է նաև որպես ցանկացած վարակից հիվանդության դեմ դեղամիջոց:
«Սինոֆարմը» կորոնավիրուսի դեմ չինական երկու գլխավոր պատվաստանյութերից մեկն է, որով հարյուր հազարավոր մարդիկ պատվաստվել են թե՛ Չինաստանում և թե՛ արտասահմանում:
ԱՀԿ-ն այս պատվաստանյութը ճանաչել է անվտանգ ու արդյունավետ: