The Guardian պարբերականը «Իրավունք և ազատություն» բաժնում տեղադրել է վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրված՝ ազատության և իրավունքի համար պայքարող երկրներում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարները, որոնց շարքում է նաև Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարը:
Պարբերականը մասնավորապես գրել է.
«Հայաստանի մայրաքաղաք Երևանում հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: 1915-1916 թվականներին 1.5 մլն հայ է մահացել օսմանցի թուրքերի կողմից արևելյան Անատոլիայից դեպի սիրիական անապատ քշվելու ճանապարհին, որի ժամանակ շատերը մահացել են սովից կամ հիվանդություններից, շատերն էլ սպանվել են թուրք զինվորների ձեռքով: Ջո Բայդենն առաջին նախագահն էր, որ Օսմանյան կայսրության իրականացրած արշավը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն»,- գրում է The Guardian պարբերականը: