Առնվազն 25 մարդ, այդ թվում՝ ոստիկան է զոհվել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, հաղորդում է Associated Press-ը:
Թմրավաճառների խմբավորման դեմ ոստիկանության գործողությունը հանգեցրեց փոխհրաձգության և պայթյունների: Ըստ տեղեկությունների, «ուժեղ կրակոցների պատճառով» դեպքի վայրում ժամանակավորապես դադարեցվել է մետրոյի աշխատանքը:
Ռիո դե Ժանեյրոյի ամենախիտ բնակեցված շրջանը, որն ունի մոտ 40000 բնակիչ, ղեկավարում է «Կարմիր թիմ» կոչվող հանցավոր խմբավորումը, որը, ըստ ոստիկանության տվյալների, դեռահասների է հավաքագրում տարբեր հանցագործություններ կատարելու համար: