Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն խոսել է այն մասին, թե արդյոք կարելի՞ է ալկոհոլ ընդունել պատվաստվելուց հետո:
Ըստ Գամկրելիձեի` ալկոհոլ ընդունել կարելի է, բայց չափի մեջ, գրում է Aliq-ը:
«Վրաստանում երևի ամենաարդիական հարցն է՝ ե՞րբ կկարողանամ խմել: Այս հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ. վրացիներս սիրում ենք լավ խմել, բայց պատվաստվելուց հետո բավական երկար ժամանակ նպատակահարմար չէ: Ես էլ եմ բժիշկ ու այս հարցին պատասխանում եմ, որ մի բաժակ խմել կարելի է ցանկացած ժամանակ, բայց չափի մեջ, մեր սիրած ձևով՝ մեկ-երկու շիշ խմել չարժի, կարող եք խնդիրներ ունենալ»,- ասել է Գամկրելիձեն: