ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ վերականգնվում է Մ-1 - Ներքին Սասնաշեն - Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը:
«Հիմնանորոգումը կավարտվի այս տարի:
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև համայնքների ենթակառուցվածքները։
Մասնավորապես, այս ճանապարհի նորոգման ընթացքում կվերակառուցվի մոտ 250 մ ջրագիծ, կտեղափոխվեն էլեկտրական հաղորդալարեր, կտեղադրվեն լուսավորության նոր սյուներ, ինչպես նաև կվերականգնվեն դեպի համայնքների հասարակական նշանակության օբյեկտներ տանող ևս 635 մ երկարությամբ ուղիներ»,- գրել է Պապիկյանը: