Մալդիվների նախկին նախագահն ահաբեկչական հարձակումից տուժել է իր տանը գտնվելու ժամանակ: Մուհամեդ Նաշիդը վիրավորվել է մայրաքաղաք Մալեում իր տան հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters-ը:
53-ամյա նախկին նախագահը Մալդիվները կառավարել է 2008-2012 թթ. և այժմ խորհրդարանի խոսնակն է: Ոստիկանությանն առայժմ հայտնի չեն պայթյունի հեղինակներն ու դրդապատճառները:
Իրավապահ մարմինների աշխատակիցները աշխատում են պայթյունի վայրում: Ոստիկանությունը խնդրել է Մալեի բնակիչներին հեռու լինել դեպքի վայրից:
Ըստ Al-Jazeera հեռուստաալիքի` նախկին նախագահից բացի հիվանդանոց է տեղափոխվել նաև Նաշիդի թիկնապահներից մեկը: