Մայիսի 3-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել. Փանյան փողոցի բնակիչներից մեկը տան բակում մարիխուանա է պահում։
Նույն օրը բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները զննել են 67-ամյա տղամարդու տան բակը՝ հայտնաբերելով 12 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված, որն առգրավվել է։
Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի նմանվող զանգվածն իրենն է, պատրաստել էր բակում աճած կանեփը մանրացնելով ու չորացնելով։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: