ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն իր Թվիթերի էջում կոչ է արել արցախյան հակամարտության կողմերին ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը։
«Ողջունելի է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երեք հայ գերու։ Կողմերին կոչ եմ անում անհապաղ ավարտին հասցնել ռազմագերիների և աճյունների փոխանակումը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Իմ աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին հնարավորինս արագ վերսկսել հարցի լուծմանն ուղղված քաղաքական գործընթացը՝ այդ ձևաչափով»,- գրել է Լինդեն իր Թվիթերի էջում։
Հիշեցնենք՝ մայիսի 4-ին Բաքվից Երևան է տեղափոխվել երեք հայ ռազմագերի։