Լևոն Տեր-Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել ու ներկայացրել Հայաստանի նախկին նախագահների կուլիսային հանդիպումներից մանրամասներ:
Նա նշել է, որ, երբ Ռոբերտ Քոչարյանը մերժել է միասին արտահերթ ընտրությանը մասնակցելու առաջարկը, ինքը մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով: Այս առաջարկն էլ մերժել է Սերժ Սարգսյանը: Թեև Քոչարյանը և Սարգսյանը ոչ միայն կուլիսային քննարկումներում, այլև հրապարակային չեն համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ մեկ ցուցակով մասնակցել արտահերթ ընտրությանը, առաջին նախագահը այդ դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չի համարում:
Դաշինք կազմելու հարցում, ինչպես նշել է Տեր-Պետրոսյանը, հասարակական ճնշում բանեցնելու անհրաժեշտություն է տեսնում: