Իսպանահայ տենոր Վահրամ Թադևոսյանը՝ Վաննո Թադեոն, բարեգործական համերգ կունենա Իսպանիայում՝ Արցախին օգնելու համար: Նա այժմ Հայաստանում է, թվարկում է հայկական երգարվեստի խնդիրները:
Կարծում է՝ չի գովազդվում լուրջ արվեստը, երաժշտական քննադատներն ակտիվ չեն, երիտասարդները լսում են ցածրաճաշակ երաժշտություն: Տենորը մտադիր է համերգներ ունենալ նաև Հայաստանում և Արցախում:
Վահրամ Թադևոսյան (Օպերային երգիչ, տենոր) - Ծրագիրը հիմնականում բաղկացած կլինի հայ դասական երգարվեստով, ռոմանսներով, նեապոլյան երգերով, իտալացի կոմպոզիտորների ստեղծագործություններով, նաև հայ էստրադային երգարվեստի ծրագրերով: