Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի` ԱՄՆ աշխատանքային այցի առանցքում են մասնագիտական շրջանակների հետ հանդիպում-քննարկումները: Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) հետ հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարը երախտագիտություն է հայտնել բժիշկների միավորմանը՝ համավարակի և պատերազմի ընթացքում ցուցաբերած ահռելի աջակցության համար:
ՀԲՄԿ-ի հետ համատեղ հանձնակատարի գրասենյակը «Քովիդ-19»-ի սկզբնական տարածման ընթացքում կազմակերպել է ինչպես Հայաստան բժշկական պարագաների տեղափոխում, այնպես էլ մասնագիտական 4 տասնյակից ավելի վեբինարներ: Պատերազմի ընթացքում շուրջ 7 տասնյակ բժիշկներ են ժամանել հայրենիք, և այժմ էլ շարունակվում է բժիշկների հոսքը:
Հանդիպմանը տեսակապով միացել է կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, ով կարևորել է գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությունը: Այնուհետ կողմերն անդրադարձ են կատարել հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը և առողջապահական ոլորտի զարգացմանը:
Բժիշկները բարձրաձայնել են նաև մի շարք խնդիրներ, որոնց բախվում են մարդասիրական նպատակներով Հայաստան բժշկական գույք տեղափոխելիս: