Երևանի ծննդատներից մեկում երեկ 30 տարեկան ծննդկան է մահացել: Մահվան պատճառը հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան է՝ հղիության ախտաբանություններից, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ:
Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրուցում հաստատեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Ծննդկանը երեխային լույս աշխարհ է բերել կեսարյան հատումով: Երեխան լույս աշխարհ է եկել 36 շաբաթականում. առողջական որևէ խնդիր չունի և ծնողների երկրորդ երեխան է: