«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը:
«ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանի հետ ներկա եղանք Վանաձորի՝ Վ. Համբարձումյանի անվան N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը:
Դպրոցն «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրում ներգրավվել է՝ հաղթելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի 1-ին եթերաշրջանում:
Բացմանը կայացավ ընկերական բասկետբոլային խաղ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի կամավորների և Վանաձորի դպրոցի երեխաների միջև:
Սա արդեն երրորդ դպրոցի մարզադահլիճն է, որը նորոգվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից»,- տեղեկացրել է Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում: