ԱՄՆ-ն հավանական է համարել Վաշինգտոնի ու Թեհրանի վերադարձը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) Վիեննայի հաջորդ հանդիպմանը: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ «եթե Իրանը քաղաքական որոշում կայացնի և վերադառնալու անկեղծ ցանկություն ցուցաբերի, դա կարելի է համեմատաբար արագ անել»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վաշինգտոնի վերադարձը միջուկային պայմանագրին պայմանավորված է Թեհրանի քաղաքական որոշմամբ. արդյոք Իրանը պատրա՞ստ է հրաժարվելու «անիրատեսական պահանջից»: Նման պահանջ պաշտոնյան համարել է ավելի շատ պատժամիջոցների չեղյալ համարումը, քան նախատեսված է գործարքով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերացնել Թեհրանի դեմ որոշ պատժամիջոցներ, որպեսզի Իրանը վերադառնա միջուկային պայմանագրին: Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին իրանական միջուկային գործարքի ճակատագրի վերաբերյալ երկխոսությունը համարել է «հուսադրող»: