Խորհրդարանում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը՝ նշելով, որ հանձնաժողովը հավանություն է տվել Հովեյանի թեկնածությանը: