Ընտրական օրենսգքրի նոր փաթեթով ընտրողների ցուցակից կհանվի մոտավորապես 200.000 անուն. ԱԺ-ում նախագծի հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն է նշում և նկարագրում, թե ինչպես է գործելու համակարգը:
Բարձրացնելու են թափանցիկությունը բոլոր օղակներում. ԿԸՀ-ն ավելի պարզ կդառնա լրագրողների, դիտորդների համար, իսկ քաղաքական կուսակցությունների հաշիվներն առավել բաց կլինեն հանրության համար:
Օրենքում առավել հստակեցվել է, թե ինչ է նշանակում վարչական ռեսուրսի կիրառում և, ըստ այդմ, սահմանվել են հստակ կանոներ, որոնք քաղծառայողներին քաղաքական զսպվածության դաշտում կպահեն: Մեկ այլ կետով էլ սահմանվել է, որ ընտրական հանցագործությունների համար մեղադրված քաղաքացիները ընտրական հանձնաժողովներում չեն կարող լինել:
Այս և հաջորդ ընտրություններին պարտադիր կդառնան բանավեճերը, և սա կառնչվի ոչ միայն ԱԺ-ի, այլև խոշոր համայնքերում տեղի ունեցող ՏԻմ ընտրություններին: Մոնիթորինգի կենթարկվեն նաև կաբելային ծառայություն մատուցող լրատվամիջոցները: Խորհրդարանի ընտրությանը, դրանից հետո ձևավորման կարգի մանրամասներն է ներկայացնում Դանիելյանը:
Փոխվել է նաև ռազմական և արտակարգ դրությունների ժամանկ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կարգը: Եթե մինչև օրս դա բացառվում էր, ապա այսուհետև որոշ դեպքերում հնարավոր կլինի ընտրություն անցկացնել: