Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել անհապաղ ազատել Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիներին:
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող մնացած բոլոր հայ գերիներին: Նախօրեին Ադրբեջանի կողմից երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ էր այս առումով»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության Թվիթերի էջում արված գրառման մեջ:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 5-ին արված հայտարարությունը: