Ամերիկահայ ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, երգչուհի Շերը, ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը կոչ են անում միավորել ջանքերը հանուն Հայաստանի և Արցախի մանուկների կրթության հնարավորությունների ընդլայնման և բարվոք ապագայի։
«Hope For Armenia and Teach For Armenia. hենց այս խոսքերով Քիմ Քարդաշյանը, Շերը, ինչպես նաև մի շարք այլ ականավոր սփյուռքահայ գործիչներ կոչ են անում միանալ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ ընդլայնելու Հայաստանի և Արցախի աշակերտների կրթական հնարավորությունները։
Մայիսի 7-ին մեկնարկելու է «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի «Hope For Armenia: A Springtime Debut» առցանց տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդները, ովքեր թողել են իրենց առօրյան ու միացել հեռավոր գյուղերում դասավանդելու առաքելությանը, կիրականացնեն առցանց շրջագայություն դեպի Հայաստան և հետպատերազմյան Արցախ, կծանոթացնեն իրենց դպրոցների հետ և կներկայացնեն կատարված աշխատանքները»,- ասվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հաղորդագրությունում: