Մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 806 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 317 719 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 28 180 թեստավորում, որից 14 324-ը՝ հակամարմինների արագ թեստով, 13 856-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 144 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 297 676 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 4 227: