ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման որոշումները կարող են «բացառապես կամավոր» լինել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր՝ «մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը՝ Հայաստանն ուզի թե չուզի»։ «Եթե Հայաստանը ցանկանա, այդ հարցն ավելի պարզ կլուծենք, եթե ոչ, ապա՝ ուժով կանենք»,- ասել էր Ալիևը:
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած հայտարարությունների իրագործումը կարող է բացառապես կամավոր լինել՝ դիվանագիտական համաձայնությամբ: Դրան հակասող ցանկացած հայտարարություն չի կարող ընկալվել որպես այլընտրանք»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: