Մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ԵՄ սպառնալիքները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Բրյուսելին անպատժելիությունն է համակել, և որ դա փակուղի է տանում:
«Այն փաստը, որ Եվրամիությունը հայտարարել է, թե մեր գործողությունները զուրկ են օրինականությունից և միջազգային իրավական հիմնավորումից, միայն մեկ բան է նշանակում՝ Եվրամիությունը կարծում է, թե կարող է ինչ-որ բան անել: Եվ երբ ԵՄ-ը սկսում է սպառնալ մեզ նոր պատժամիջոցներով, ապա ես սկսում եմ մտածել, որ բացի ամենաթողության և անսխալականության զգացումից, ԵՄ-ը սկսում է տարվել մեկ այլ մոլուցքով՝ անպատժելիության»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: