ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2021 թ. մրցանակ, որը կշնորհվի այն անձանց, խմբերին, հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնք բացառիկ ներդրում են ունեցել շրջակա միջավայրի կառավարման և/կամ պահպանման գործում՝ համահունչ այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարած քաղաքականությանը:
Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից և մրցանակի պաշտոնական կայքէջից՝ https://en.unesco.org/mab/awards#sultan-qaboos
Մասնակցության պարագայում հայտերը հարկավոր է ներկայացնել ՀՀ ԱԳՆ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը՝ [email protected] էլ. փոստի հասցեին։