Շարժական պատվաստումային խումբը վաղ առավոտից Վանաձորի Հայքի հրապարակում էր՝ կորոնավիրուսային հիվանդությունից պաշտպանվել ցանկացողների պատվաստումն ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար:
Տաթևիկ Սահակյան (բժիշկ-թերապևտ) - Անցնում է նախնական բուժզննում, զրուցում ենք նախկին խնդիրների առկայության մասին, որոշում ենք ցուցումնմերը, հակացուցումները՝ եթե կան, ու եթե որոշում է կայացվում, որ պիտի պատվաստվի, արդեն պատվաստումը էստեղ՝ տեղում իրականացնում ենք:
Գայանե Պետրոսյան (Վանաձորի 1-ին պոլիկլինիկայի պատվաստումային կաբինետի բուժքույր) - Պատվաստումներն արվում են ինչպես պոլիկլինիկայում, այպես էլ շրջիկ կետերում՝ անվտանգ պայմաններում:
Նախ չափում են պատվաստվել ցանկացողի ջերմությունը, ստուգում են սատուրացիան, հետո նոր ներարկում կատարում:
Շրջիկ խմբին մոտենալուց հետո Տիգրանը որոշել է պատվաստվել: Ասում է՝ այսպես ժամանակ է խնայում, պատվաստանյութը նվազեցնում է վարակվելու հավանականությունն ու թեթևացնում հիվանդության ընթացքը:
Գագիկ Քալանթարյան - Անհրաժեշտ է, որ այս միջոցառումը ակտիվ ներգրավի բնակչության այն մասին, որը, բարեբախտաբար, չի վարակվել, և նաև այն մարդկանց, որոնք ունեցել են այդ վարակը և բավականին ժամանակ է անցել: Կարծում եմ՝ անհրաժեշտ է, մենք պետք է սովորենք մեր կյանքում այս պատվաստումներին:
Շրջիկ մեքենաներն առաջիկայում կլինեն նաև Լոռու մարզի այլ քաղաքներում:
Տաթև Հակոբյան