2020 թվականի աշնանը տեղի ունեցածը միջազգային հանցագործություն է, բախվել ենք խաղաղության դեմ ուղղված ագրեսիվ հանցագործության հետ՝ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:
«Պատերազմն ընդամենը շղարշ էր, որպեսզի ցեղասպանական քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվի, և այն, ինչ տեսնում ենք դրանից հետո, ինչ տեսնում ենք Շուշիում, այդ խայտառակ պուրակում, տեսնում ենք, որ այդ պետությունը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ ոչնչացնել հայկական ինքնությունը աշխարհի երեսից՝ Թուրքիայի հետ համագործակցաբար»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ պետք է չվարանենք նրանից, որ ասենք, որ ցավոք, Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ունենք, որը ռասիստական քաղաքականություն է իրականացնում՝ ընդգծված ու անթաքույց: