ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում ներկայացրեց դատախազության 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
2020 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 468 դեպք: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4 տոկոսով:
Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7.3 տոկոսով: 2020 թվականին ձեռնարկված միջոցներով կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները:
Դրական շարժ է գրանցվել նաև վնասի վերականգնման մասով. 2020 թվականի ընթացքում այդ գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս, այն դեպքում, երբ 2019 թվականին վերականգնվել էր 12.4 մլրդ դրամի վնաս՝ նշեց Դավթյանը: