Հնդկաստանը կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ է սահմանել: Երկրում մեկ օրում արձանագրվել է 412.2 հազար նոր վարակված: Այս մասին հայտնում են Հնդկաստանի առողջապահության նախարարությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Այս երկրում ևս մեկ ռեկորդ է սահմանվել մահացության թվով: Մեկ օրում Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 3980 մարդ:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշով Հնդկաստանը երկրորդ տեղում է Միացյալ Նահանգներից հետո: Վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանում արդեն պատվաստվել է 21 մլն մարդ: