Մայիսի 4-5-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացել է Սուրակատ Ասիյատիլովի անվան միջազգային հուշամրցարը, որին մասնակցել են նաև հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդ ըմբիշները։
Երկօրյա պայքարում չեմպիոն է դարձել 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, իսկ 55 կգ Գառնիկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 82 կգ Կարեն Խաչատրյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։
ՀԸՖ-ի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդգծել է, որ բոլոր տղաներն էլ ունակ էին մեդալ նվաճել։ Հաշվի առնելով կորոնավիրուսային երկարատև դադարը՝ նա գոհ է բոլորի ելույթներից: