Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պաշտոնական այցով հրավիրել է Ուկրաինա՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
«Ուկրաինացիների համար այս հիմնարար տարում Ուկրաինայի անկախության 30-ամյակի շրջանակում տեղի կունենա «Ղրիմի հարթակ» անունը կրող առաջին միջոցառումը, որն ուղղված է Ղրիմի աջակցությանը և մեր թերակղզու ապաշրջափակմանը: Ես հրավիրել եմ ԱՄՆ նախագահին ու փոխնախագահին: Մենք հավատում ենք՝ Ուկրաինայի համար խորհրդանշական այս տարում ԱՄՆ-ը անպայման մեզ հյուր կգա պաշտոնական և ոչ պաշտոնական այցերով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Կիևում հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: