ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները: Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում տեղակայված պատվաստումային կետերում արդեն իսկ 53 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ:
Քաղաքացիների գիտակցության, պատասխանատվության և ռիսկերի ճիշտ գնահատման արդյունքում COVID-19-ի դեմ պատվաստումների համար դիմելիությունը երեկվանից կրկնապատկվել է:
Նշենք, որ երեկ նույն կետերում պատվաստվել է 27 քաղաքացի:
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «Աստրազենեկա» և «Սպուտնիկ-V» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «Աստրազենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: