2020 թվականին ՀՀ կառավարության տրամադրած միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ և Շատջրեք համայնքներում մեկնարկել են փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները:
Շինարարական աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի նիստի որոշման նախագծով նախատեսվում է ևս 100-ական միլիոն դրամ հատկացնել մարզի վերը նշված երկու դպրոցներին։