Ոչ մի քրեական գործ մեր հանրության համար չհասկացված կամ չընկալված ընթացք չի կարող ունենալ: Այդ մասին ԱԺ-ում, դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրգործին:
Դատախազը նշեց, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը իրավական և հիմնավոր է եղել, և այն հետագայում արձանագրվել է նաև դատարանների կողմից:
«Այդ քրեական գործը փակված չէ, այն քննվում է, երկար է քննվելու, քանի որ խոսքը հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալի հանցավոր դրսևորումների մասին է: Քննությունը կավարտվի, և կտրվի քրեաիրավական գնահատական»,- ընդգծեց Դավթյանը: