2019-ին՝ 2017-ի համեմատ, Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է 102 միլիարդ դրամով, կազմել 309 միլիարդ դրամ: Անդրադառնալով սպառազինության թեմային՝ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, Հայաստանն այդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չէր անում: Ըստ նրա՝ շուտով կհրապարկվի 2016-2018 թվականների համեմատ 2018-2020 թվականների աշխատանքի ամփոփումը:
Անվտանգության խորհրդի քարտուղարի հավաստմամբ՝ գրեթե բոլոր ուղղություններով ավելացվել է սպառազինությունը: Նա անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ գնելու ծրագիրն այս իշխանությունը չեղյալ է հայտարարել:
«Եթե 2016-2018 թթ. Սերժ Սարգսյանը ձեռք է բերել պայմանական «իքս» քանակի ԱԹՍ, մենք 2018-2020 թթ. «իքս» անգամ 7 ենք ձեռք բերել: Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել ձեռք բերել 1000 ԱԹՍ, իրենք թիվը բարձրացրել են 1800-ի»,- ասել է Արմեն Գրիգորյանը: