Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայի ու Անկարայի կարծիքները որոշ հարցերում տարբերվում են, սակայն ՌԴ-ի հետ երկխոսությունն անհրաժեշտ է բաց պահել ու շարունակել փոխգործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Փորձում ենք Ռուսաստանի հետ աշխատանքային փոխհարաբերություններ հաստատել: Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանը կարևորագույն գործող անձն է: Այդուհանդերձ՝ դրական արդյունք ոչ միշտ է հեշտ ստանալ, սակայն հնարավոր է: Դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մենք միակարծիք ենք: Սակայն մենք կարողանում ենք բաց խոսել: Կարևոր է բաց պահել երկխոսության խողովակները»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: