Ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի հավանական վստահելիությունը հասկանալի կլինի 10 տարի անց, իսկ ռուսական դեղամիջոցները վստահելի են արդեն այսօր: Այսպես է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Moderna-ն լավագույն պատվաստանյութը ճանաչելու որոշման մասին՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:
«Համաշխարհային շուկայում որոշել են աջակցել ամերիկյան Moderna ընկերությանը, որի հետ պայքարում է ամերիկա-եվրոպական մեկ այլ՝ Pfizer ընկերությունը, ընդ որում՝ իր շուկայում բավականին ագրեսիվ է պայքարում: Իմ պատկերացմամբ, ինչպես նաև մեր մասնագետների զեկույցների վրա հիմնվելով, կարող եմ ասել, որ արտասահմանցի գործընկերներն ԱՄՆ-ում խոսում են, որ այն լինելու է միանգամայն նորարարական ու շատ ժամանակակից դեղամիջոց»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը և հույս հայտնել, որ փորձագետները չեն սխալվում:
«Արդյոք դա այդպես կլինի՞ իրականում՝ պարզ կլինի միայն երկարամյա կիրառումից ու արդյունքների ստուգումից տասը տարի անց»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը: