Կանխարգելման նոր միջոցների ներդրմամբ պայմանավորված՝ Կառավարությունը վերանայել է կարանտինային սահմանափակումների շրջանակը։
Այն քաղաքացիները, որոնք պատվաստման հավաստագիր կունենան, մեր երկիր գալու դեպքում ՊՇՌ թեստ այլևս չեն հանձնի։
ՀՀ մուտք գործելիս մինչև 1 տարեկան երեխաները ևս ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: