«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ: Նրա խոսքով՝ ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի «Ապագա կա» կարգախոսով: «Երեկ վարչապետը նշեց, որ «Ապագա կա» արտահայտությունը կդառնա մեր կարգախոսը»,- ասաց Մակունցը:
Ինչ վերաբերում է ՔՊ ընտրացուցակին՝ ըստ Մակունցի՝ մայիսի 10-ից հետո կներկայացնեն, թե ցուցակներն ինչ տրամաբանությամբ կլինեն, և ովքեր ներգրավված կլինեն: «Կասեմ, որ նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան: