Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում ներկայացրեց տարեկան զեկույցը: Արման Թաթոյանը ամբիոնից մանրամասն անդրադարձավ տարվա ընթացքում կատարած աշխատանքին: Կորոնավիրուսի և պատերազմի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները պաշտպանի զեկույցի առանցքային մասն են կազմում: Պատերազմից հետո քաղաքացու իրավունքներին առնչվող խնդիրները, Թաթոյանի գնահատմամբ, ավելացել են հատկապես Սյունիքում:
Համացանցում Սյունիքի վերաբերյալ հաճախ ապատեղեկատվություն է տարածվում: ՄԻՊ-ն ի՞նչ է անում այդ ուղղությամբ: Թաթոյանը շեշտեց՝ պետության համար իրոք մարտահրավեր է կեղծ տեղեկատվության տարածումը:
Պաշտպանի կարծիքով՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը ևս նպաստել է մարդու իրավունքների խախտումների աճին:
Ելույթների փուլում արդեն «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ ՄԻՊ-ը բախվել է խնդիրների, որոնք նախկինում չեն եղել. խոսքն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրա հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումներին է վերաբերում:
«Իմ քայլից» Մարիա Կարապետյանը խմբակցության անունից ելույթում շեշտեց՝ ՄԻՊ-ի անկաշկանդ գործունեությունը հեղափոխության արդյունք է: Պատգամավորը, թեև կարևորեց պաշտպանի կատարած աշխատանքը, սակայն ընդգծեց՝ օմբուդսմենի որոշ հայտարարություններ քաղաքական երանգ ունեն:
Արդեն ընտրական օրենսգրքին նվիրված արտահերթ նիստում Թաթոյանին պատասխանեց Մարիա Կարապետյանը:
Օրվա ավարտին արդեն խորհրդարանն սկսեց քննարկել դատախազության տարեկան հաղորդումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատգամավորի հարցին ի պատասխան, անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին մեղսագրվող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական:
Արթուր Դավթյանը նկարագրեց իրավական ամբողջ գործընթացը և ասաց, թե ինչու է մեղադրանքն առաջադրվել հենց 300.1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Պնդեց՝ նախաքննական մարմինն արարաքը ճիշտ է որակել:
Ինչպե՞ս ստացվեց, որ մարտի մեկի գործը կարճվեց՝ հարցը հնչեցրեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և նկատեց՝ հանրության համար մի շարք քրեական գործերի ընթացքն անհասկանալի է: Հարցի քննարկումը կշարունակվի վաղը: