ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային:
«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, նշվել է ձեռք բերված առաջընթացն ու իրավիճակի կայունությունը: Մենք չենք նվազեցնում ջանքերը՝ ուղղված բոլոր պահվող անձանց վերադարձնելուն, ականազերծմանը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը, որը Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացննեն միջազգային համապատասխան կազմակերպությունները: Իրավիճակի կարգավորման գործում կարևոր ներդրում է կատարում տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գծով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խումբը:
Այդ աշխատանքի հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա ընդհանուր իրավիճակի կարգավորման նպատակով պայմանների ստեղծման և հակամարտությունից հետո համագործակցության կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտություն կա նախևառաջ՝ փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը նպաստելու համար: Ընդհանուր առմամբ՝ բանակցությունների արդյունքները ցույց է տալիս մեր դաշնակցային, ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ռուսաստանի ու Հայաստանի լուրջ տրամադրվածության պահպանումը: Կարծում ենք, որ մեր հարաբերությունները կարևոր գործոն են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը: