Կառավարությունը փոփոխություններ է կատարել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման տրամադրման կարգում:
Գործող կարգով նախատեսված սոցիալական աջակցությունից չեն օգտվում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները: Առկա խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին: